Ուկրաինայի Ղրիմի գրավման և բռնակցման պատմութան մեջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, այնուամենայնիվ, հաջողվել է ջրից չոր դուրս գալ, ավստրիական Die Presse-ին տված հարցազրույցում խոստովանել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի նախագահն ազգայնական տրամադրություններ է ստեղծում ռուսաստանցիների շրջանում, որպեսզի շեղի նրանց ուշադրությունը այն հանգամանքից, որ իրենց երկիրը՝  Բանգլադեշ է, միայն թե միջուկային զինանոցով:

 

 

ԱՄՆ նախկին պետքարտուղարը Ռուսաստանին մի երկիր է անվանել, որը հրահրում է, իսկ հետո իրեն վիրավորված զգում: «Մինչև կոկորդս կուշտ եմ նրանից, որ Մոսկվայի գործողություններն անընդհատ արդարացում են փնտրում»:

 

 

Օլբրայթի կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է ոչ միայն վարկաբեկել և պառակտել Եվրամիությունը, այլև դուրս մղել ՆԱՏՕ-ին ազդեցության գոտուց: «Պուտինը, թեև խելացի է, բայց նա, իրոք, չար մարդ է: ԿԳԲ-ի սպա, ով ցանկանում է ամեն ինչ վերահսկողության տակ պահել: Նա կարծում է, որ իր շուրջն ամեն ոք դավադրություններ է հյուսում Ռուսաստանի դեմ: Սակայն, իրականում, դա այդպես չէ: Պուտինը վատ քարտեր ունի իր ձեռքերում, բայց դրանք ճիշտ է խաղարկում»: