Երեկ Հալաբյան փողոցում ուղևորատար ավտոբուսի պայթյունից տուժածները գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Ինչպես ԲԿ-ից հայտնում էԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը, հիվանդանոցում հավաքվել են պայթյունից տուժածների հարազատները, ծնողները, ովքեր սպասում են տեսակցության։ Տուժած երիտասարդներից մեկի պապիկը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն առավոտյան է իմացել կատարվածի մասին, եկել է թոռնիկին տեսակցության, սակայն դեռ չեն թողնում։
Մի քանի ժամից բժիշկը լրագրողներին տուժածների վիճակի մասին տեղեկություն կտրամադրի։
Նշենք, որ մեկ հոգի գտնվում է այրվածքաբանական կենտրոնում։