ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 27-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված՝ Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին:
Նախարար Նալբանդյանը դեսպաններին է ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է 1994-1995թթ. զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի խախտման անթույլատրելիությունը, դրանց անվերապահ կատարման անհրաժեշտությունը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է հանդիպմանը ներկա դեսպանների բազմաթիվ հարցերի։