Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ անհիմն է համարում Բաքվի հասցեին հնչած մեղադրանքները, որոնց մասին խոսվում է ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո մի շարք արևմտյան երկրների ընդունած բանաձևերում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին:
«Թող երկրները, որոնք մեր դեմ բանաձևեր են ընդունել, բացեն աչքերն ու նայեն: Կեղծավոր քաղաքական գործիչներ, բացե՛ք ձեր աչքերը, նայե՛ք: Ձեր խորհրդարանները բանաձևեր են ընդունել: Մեզ համար այդ բանաձևերը որևէ նշանակություն չունեն, դա թղթի կտոր է: Բայց մեր դեմ կրկին անհիմն մեղադրանքեր են հնչում»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ նա դիմել է ֆրանսիական, բելգիական և հոլանդական խորհրդարանների պատգամավորներին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Ֆրանսիայի Սենատը բանաձեւ ընդունեց, որով կառավարությունը կոչ է անում ճանաչել Լեռնային արաբաղի անկախությունը և պահանջել, որ Ադրբեջանը զորքերը դուրս բերի տարածաշրջանից: Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ջան-Բատիստ Լեմուանը, բանաձևի քննարկման ժամանակ հայտարարեց, որ Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերի և չի օգնի խաղաղ գործընթացն առաջ տանելուն: