Զարմացած եմ, որ ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի ֆորումն այս տարի գումարվում է Բաքվում: Tert.am-ի զրույցում ասաել է Բաշկիրիայի Ազգային ժողովի փոխնախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովը՝ նշելով, որ քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Հայաստանի կողմից համարժեք պատասխան ստացել է: Ըստ նրա՝ եթե Արցախում տարածք հանձնվի, ապա պատերազմն անխուսափելի է։ Հարցին, թե Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա պատերազմի արդյունքում Հայաստանում շատերի ակնկալիքները Ռուսաստանից՝ որպես դաշնակցային պետության, չարդարացան: Ավելին, պարբերական քննադատությունները հակառակորդ կողմին զենք չվաճառելու մասին, ռուսական իշխանությունների կողմից այդպես էլ մնացին անպատասխան, Ռաֆայիլ Զինուրովը պատասխանել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն նշել է, որ ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով, առանց զենքի կիրառման: Իսկ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի վերաբերող հարցին չի ցանակցել պատասխանել՝ նշելով, որ «շատ սուր քաղաքական հարց է ու ես չէի ցանկանա մտնել դրա մեջ»: Ռաֆայիլ Զինուրովը նշել է, որ զենքի վաճառքը, միջազգային երևույթ է, այն բնորոշ չէ միայն Ռուսաստանին:

 

 

Ցավոք, բոլորը զենք վաճառում են, զենք գնում են: Հասկանում եք, իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանը չի կարող կողմերից մեկի օգտին հանդես գալ, դրա համար փորձում է ավելի չեզոք դիրք գրավել: Միայն փաստը, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ անդամ-պետություն է, զսպող հանգամանք է դառնում սուր հայտարարություններ հնչեցնելու համար»,-ասել է նա: Լրագրողի հարցին, թե երբ ռուս-թուրքական հարաբերությունները լարվեցին, Հայաստանն առաջինն էր որ աջակցեց ՌԴ-ին, բայց Ռուսաստանն այդպես չվարվեց ՀՀ պարագայում, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ պատասխանել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, միակ դաշնակիցը՝ հետխորհրդային պետությունների շարքում եւ Հայաստանը պետք է աջակցեր Ռուսաստանին՝ հաշվի առնելով հենց պատմական հարաբերությունները, որոնք ունի թուրքական աշխարհի հետ:

 

 

«Ամեն դեպքում, վստահ եղեք, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի արյուն չթափվի, պատերազմ չլինի: Ցավոք, վերջին օրերին արյուն թափվեց, ինձ՝ որպես ոչ ռազմական գործչի, որևէ բան չի կարող սփոփել, երբ երիտասարդի կյանք է վտանգված: Գիտեք, ես շատ զարմացած եմ, որ ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի ֆորումն այս տարի գումարվում է Բաքվում: Սպանել են, մարդիկ են սպանել, ու հիմա»: Ռաֆայիլ Զինուրովը նաեւ նշել է, որ մտահոգիչ է, որ ռուսական չեզոքությունը հանգեցնում է Հայաստանում հակառուսական տրամադրությունների:

 

 

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում: