Հաքերները 508,67 միլիոն ռուբլի են գողացել Ռուսաստանի կենտրոնական բանկում Ռուսական միջազգային բանկի թղթակցային հաշվից: Այդ մասին հաղորդվում է ֆինանսական հաշվետվողականության միջազգային ստանդարտների վերաբերյալ բանկի զեկույցում:

 

 

Դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի հունվարի կեսին: Գումարները հանվել են չթույլատրված հասանելիության հետևանքով, գրում է Газета.Ru-ն:

 

 

Ավելի ուշ «Խարդախություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել:

 

 

Նշվում է, որ բանկին հաջողվել է 336 միլիոն ռուբլին վերադարձնել:

 

 

Интерфакс-ի տվյալներով՝ Ռուսական միջազգային բանկն առաջին ռուսական բանկն է, որ հրապարակայնորեն հայտնել է այն մասին, որ հանցագործներին հաջողվել է միջոցներ գողանալ Կենտրոնական բանկում իր հաշվից: