Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան միջուկային զենք կօգտագործի՝ թշնամական ուժերի կողմից երկրի ինքնիշխանության խախտման դեպքում:

 

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ հանրապետությունը պետք է կատարի իր պարտավորությունները՝  միջուկային ուժերի չտարածման վերաբերյալ:

 

Կիմ Չեն Ընը նաև հավելել է, որ այլ պետությունների հետ ԿԺԴՀ-ի հարաբերությունները շարունակում են հաջողությամբ զարգանալ, չնայած ԱՄՆ-ի ագրեսիային և բոլորին մեկուսացնելու և լռեցնելու նրանց փորձերին: