Այսօր ժամը 11.35-ից Առինջի Ռոզա Ծառուկյանի անվան մանկապարտեզում Henaran.am-ի լրագրողը հետևել է քվեարկությանը: Այստեղ լրագրողները սպասել են Գագիկ Ծառուկյանի ժամանմանը' այդ ընթացքում անընդհատ կապվելով ԲՀԿ առաջնորդի մալո խոսնակ Իվետա Տոնոյանի հետ: Վերջինս անընդհատ նշում էր, որ "Պարոն Ծառուկյանի քվեարկության մասին որևէ տեղեկատվություն այս պահին հաղորդել չենք կարող. նման տեղեկատվություն կհայտնենք առաջիկայում":
Մինչ այս պահը որևէ տեղեկատվություն չհաղորդվեց: Նկատենք, որ այսօր առաջին նախագահի մամլո խոսնակ Արման Մուսինյանն էլ մինչև վերջին րոպեն լրագրողներին ասում էր, որ չգիտի, թե երբ է քվեարկություն գնալու Տեր –Պետրոսյանը, բայց պարզվեց , որ այդ նույն պահին, երբ խոսնակը ասում էր թե տեղյակ չէ'Տեր–Պետրոսյանը, արդեն 9/11 ընտրական տեղամասում կատարել էր իր քաղաքացիական պարտքը:
Նկատենք, որ Ռոզա Ծառուկյանի անվան մանկապարտեզում, որտեղ պետք է քվեարկեր Գագիկ Ծառուկյանը, արդեն խոսակցություններ էին պտտվում, որ վերջինս չի գալու ընտրատեղամաս ու չի քվեարկելու: Քվեարկությաևը մինչ 13.35 չէր մասնակցել Ծառուկյանների ընտանիքից ոչ –ոք:
Ի դեպ, 20/08-ում հանձաժողվի նախագահի գնահատմամբ' ընտրությունը բավականին ակտիվ է ընթանում:
Հավելենք, որ Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը թիմակիցներին երեկ տեղեկացրել է, որ ԲՀԿ առաջնորդը քվեարկության չի գնալու, որովհետեւ հիվանդ է: Մինչդեռ այսօր հայտարարվել է, թե Ծառուկյանը արտերկրում է: Մեր աղբյուրները հավաստիացնում են, որ Գագիկ Ծառուկյանը երեկ' փետրվարի 17-ին Հայաստանում էր: