ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Լիտվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

 

Սերժ Սարգսյանի հրամանագրում նշված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով' ո ր ո շ ու մ ե մ.

 

Տիգրան Մկրտչյանին նշանակել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը' Վիլնյուս)»:

 

Տիգրան Մկրտչյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնը: Նրա մյուս կենսագրական տվյալներն՝ այստեղ։