Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Ալբանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի գործունեությանը: Վերջինիս կենսագրությունը բավական հարուստ է․
2005-2006 թթ.- ՀՀ Ազգային ժողովի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական,
2006-2008 թթ.- Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբ (AIPRG), ՀԿ, գործադիր տնօրեն,
2007-2010 թթ. - Եվրոպական կայունության նախաձեռնության (European Stability Initiative) հայաստանյան վերլուծաբան,
2010-2013 թթ. - ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի պարտականություններ կատարող,
2013 - 2016 թթ. - ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ,
2016-2021 թթ. - Լիտվայի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան,
2021 թ. օգոստոս-սեպտեմբեր – ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական:
Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է: Դեսպանության կազմը ամեն կերպ փորձում է նոր լիցք և աշխուժություն տալ դեսպանություն-ալբանահայ համայնք հարաբերություններին: 2014-ին Ալբանիայի հեռուստառադիոընկերություն նախաձեռնությամբ նկարահանվել է վավերագրական ժապավեն Ալբանիայի հայկական համայնքի անցյալի ու ներկայի մասին: Հունիսի 7-ին Տիրանայում այցելությամբ գտնվող Ալբանիայում նորանշանակ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելել էր նորաբաց «Թումո Տիրանա» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որը նույնպես մեծ նշանակություն է ունենալու հայ համայնքի կայացման և զարգացման գործում: Նույն օրը երեկոյան դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը Ալբանիայի համայնքի նախագահ Ծովասար Չաքմաքչյանը և Ալբանիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Վարուժան Փիրանյանը ողջունել և շնորհավորել են Ալբանիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանին՝ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ:
Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Ի՞նչ իրավիճակ է այս առումով: Հաշվի առնելով, որ դեսպանի նստավայրը գտնվում է Աթենքում՝ հանդիպումներն Ալբիանիայի քաղաքական վերնախավի հետ այնքան էլ հաճախակի չեն և այս առումով, իհարկե, ակնհայտ է, որ պետք է ջանքերը կրկնապատկել, եթե, իհարկե, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ մտնում է Տիրանայի հետ հարաբերությունների զարգացումը:
Ինչ իրավիճակ է հանրային դիվանագիտության դաշտում: Պետք է նշել, որ դեսպան Մկրտչյանը բավական ակտիվ բարձրաձայնում է ադրբեջանական ագրեսիայի և մասնավորապես՝ Լաչինի միջանցքի շրջափակման հարցը, թե հրապարակային հարցազրույցներում՝
Թե թվիթերյան գրառումներում, որոնք տարածում է նաև իր ֆեյսբուքյան անձնական էջում՝