Ռուսաստանի Անապա քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 3 պատվիրակներից 2-ը հաղթեցին մրցակցին և դուրս եկան քառորդ եզրափակիչ: Պարտություն կրեց 81 կգ քաշային Սոս Քոչարյանը, իսկ 64 կգ քաշային Տոնի Գալստյանն ու 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը: Նշենք, որ Գուրգենը հիանալին մենամարտ անցկացրեց, և արդեն երկրորդ ռաունդում մրցավարը ստիպված էր կանգնեցնել մարտը և հաղթանակը շնորհել մեր մարզիկին: Այսպիսով, Հայաստանի 6 ներկայացուցիչներ քառորդ եզրափակիչում են: Ավելի վաղ 1/8 փուլում հաղթանակ էին տարել 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 91 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, իսկ 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը պայքարը սկսելու է հենց քառորդ եզրափակչից: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: