Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթներն աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 63 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը ¼ եզրափակիչում պարտություն կրեց, իսկ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը կպայքարի կիսաեզրափակչում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կարապետ Չալյան ու Սլավիկ Գալստյանը հացթեցին սփոփիչ գոտեմարտերում և կպայքարեն բրոնզե մեդալի համար:
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մեկնարկային գոտեմարտում զիջեց Մուսա Եվլոևին: