Իտալիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցեցին Հռոմի երկու ակումբները' «Լացիո»-ն և «Ռոմա»-ն:
Հռոմեական դերբիում այս անգամ ավելի ուժեղ էր «Լացիո»-ն, որը երեք գնդակ ուղարկեց «գայլերի» դարպասը' սեփականն ընդունելով 2-ը: «Ռոմա»-ի կազմում աչքի ընկան Իբանյեսը և Վերետուն, իսկ «Լացիո»-ից' Սավիչը, Պեդրոն և Անդերսոնը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է 12 միավորով, իսկ «Լացիո»-ն' 6-րդը (11 միավոր):