Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի ֆեյսբուքյան գրառումը.
Իմ բոլոր համակիրներին կոչ եմ անում հեռու մնալ ''Րաֆֆի'' կոչվող քաղաքական ավանտյուրայից:
Կոչ եմ անում չմասնակցել նրա կողմից հրավիրված որևէ քաղաքական միջոցառման:
Չդառնալ նրա և իշխանությունների խաղի կույր խաղալիք:
Այս ամենը մտնում է նրանց նախնական սցենարի մեջ:
Քարոզարշավի առաջին իսկ օրվանից ասել եմ, որ այս թեկնածուն իշխանությունների դրածոն է, որի խնդիրը ''ժողովրդավարական ընտրություններ'' խաղալն է:
Ընդամենը 1-2 օր և հայ ժողովուրդը կհասկանա, որ քվեարկելով ''Րաֆֆի'' կոչվող նախագծի օգտին, մեծ հաշվով քվեարկել է Հանրապետական կուսակցության թեկնածուի օգտին:
Հայ ժողովուրդը ընդամենը լիգիտիմացրեց իշխանության թեկնածուի հաղթանակը:
Շուտով կպարզվի նաև այն ''30 արծաթը'', որը կստանա կեղծ ընդիմություն խաղացողը:
Ամուր մնացեք ձեր հավատի մեջ: Եվ հեռու մնացեք առաջիկա քաղաքական իրադարձություններից:

''Եվ թող մեռելներին թաղեն մեռելները'':