Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 18.02.13թ.-24.02.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետևյալ գները' արտահայտված ՀՀ դրամով'
Ոսկի' գնման գին' 19756.05 (-314.38), բացթողնման գին'21473.97 (-341.72),
Արծաթ' գնման գին'370.66 (-10.05), բացթողնման գին' 402.89 (-10.93),
Պլատին'գնման գին'20552.73 (-37.03), բացթողնման գին'22339.92 (-40.25),
Պալադիում' գնման գին' 9163.64 (+77.4), բացթողնման գին'9960.48 (+84.13):
Միջազգային շուկայում անցած շաբաթ ոսկու արժեքը զգալի ընկել է: Ոսկու մեկ տրոյական ունցիան վերջին 6 ամսում առաջին անգամ ընկել է 1600 դոլարից ցած՝ մինչեւ 1599 դոլար:
Փորձագետների գնահատականներով՝ դրա հիմնական «մեղավորը» հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսն է՝ նրա Soros Fund Management ֆոնդը կիսով չափ կրճատել է ներդրումները SPDR Gold Trust ֆոնդում: