.sambo.amՍեուլում անցկացվող սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնության վերջին օրը հայ սամբիստները նվաճեցին ևս երկու մեդալ: Դիանա Հովհաննիսյանը /48կգ/ և Գրիգոր Սահակյանը /87կգ/ կանգնեցին պատվո երրորդ հարթակին և արժանացան բրոնզե պարգևների:
Այսպիսով, մեր հավաքականի մեդալների թիվը հինգն է: Ավելի վաղ բրոնզի էր արժանացել Լենդրուշ Զատիկյանը /48կգ/, արծաթի՝ Սեյրան Սահակյանը /90կգ/, իսկ Գրիգոր Մխիթարյանը մինչև 52 կգ քաշայինների պայքարում հռչակվել էր երիտասարդների աշխարհի չեմպիոն:
Մեր պատվիրակությունը հայրենիք կվերադառնա հոկտեմբերի 13-ին: