ԱՄՆ-ն զգալի փոփոխություն չի տեսնում ահաբեկչության դեմ պայքարում Իրանի դիրքորոշման մեջ: Այդ մասին հայտարարել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ կոալիցիայում ամերիկյան նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մակգրեկը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ Սեն ատում արտաքին գործերի կոմիտեում լսումների ժամանակ նրան հարցրել են, թե ինչպես է փոխվել Իրանի դիրքորոշումը ԻՊ դեմ պայքարում միջազգային հանրության հետ միջուկային պայմանագիր կնքելուց հետո:
«Ես մեծ փոփոխություններ չեմ զգում: Անկախ նրանից, որ իրանցիները ժամանակ առ ժամանակ պայքարում են ԻՊ դեմ, Սիրիայում նրանք առաջին հերթին Ասադի ռեժիմն են սատարում: Բացի այդ՝ Իրաքում Թեհրանը աջակցում է խմբավորումներին, որոնք սպառնում են կառավարությանը»,- ասել է Մագրեկը: