Հայաստանի գործող գավաթակիր «Բանանցը» պարտությամբ մեկնարկեց ելույթները Եվրոպայի լիգայի որակավորման փուլում:
Առաջին տուրի շրջանակներում երևանյան թիմը Հանարապետական մարզադաշտում հյուրընկալեց Կիպրոսի «Օմոնիային»:
Հյուրերը առավելության հասան մերոնց նկատմամբ նվազագույն հաշվով:
Հանդիպման հաղթական գոլը առաջին խաղակեսում' 26-րդ րոպեին հեղինակեց Մաթ Դերբիշայը:
Նշենք, որ «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին տուրում արտագնա խաղում 2:0 հաշվով պարտվում է «Եվրոպային»: Այս խաղում ընթանում է երկրորդ խաղակեսը:
Լուսանկարը'«Բանանցի» ֆեյսբուքյան էջից: