ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բաքվում ընդգծել է փոխզիջման անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղի հարցում խաղաղ և կայուն կարգավորման հասնելու համար: Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, նա հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ' շեշտելով կարգավորման գործընթացն առաջ տանելու ԵԱՀԿ նախագահության վճռականությունը: Շտայնմայերը Բաքվի իր գործընկերներին կոչ է արել ապացուցել փոխզիջման գնալու իրենց պատրաստակամությունը, որը կարևոր է կարգավորման գործընթացի առաջընթացի համար:

 

ԵԱՀԿ գործող նախագահ Շտայնմայերը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը, իր անձնական ներկայացուցիչ, դեսպան Անդրեյ Կասպշիկին: