Ինչպես ողջ հանրապետությունում, Կենտրոնում նույնպես մեկնարկել է ամառային զորակոչը:

 

Այսօր Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Սուրբ Կաթողիկե եկեղեցու բակում վարչական շրջանի 20 նորակոչիկների ճանապարհեցին ՀՀ բանակ' հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու:
Եկեղեցու բակում էին հավաքվել վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, զինվորականներ, ծնողներ:

 

«Զինվորական ծառայությունը Այսօր մենք տարածաշրանում ունենք ամենամարտունակ բանակը: Այդպիսի բանակում ծառայությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար ինչպես հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու, այնպես էլ կամային և տղամարդկային հատկանիշներձեռք բերելու հզոր դպրոց է:Ձեզ բարի ճանապարհ, բարի ծառայություն, ծառայեքխաղաղությամբ»,-բարեմաղթել է Արա Սադոյանը նորակոչիկներին:

 

Իր օրհնանքի խոսքն ու աղոթքն է հղել նաև Սուրբ Կաթողիկե եկեղեցու սպասավոր Տեր Ավետիսը Դանիելյանը:
Միջոցառման ավարտին բոլոր նորակոչիկները ստացել են նվերներ՝ վարչական շրջանի ղեկավարի կողմից: