armnoc.am Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:

Մեր նախագծի հաջորդ հերոսը պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն, Հայաստանի հավաքականի ամենահեռանկարային և ամենակենսուրախ Սիմոն Մարտիրոսյանն է: Նա ծնվել է 1997 թվականին Էջմիածնի Հայկաշեն գյուղում:

Սիմոնը, անկախ իր փոքր տարիքից, իսկապես մրցունակ է իր քաշային կարգում և Օլիմպիական խաղերում վստահաբար չի բավարարվի «Կարևորը մասնակցությունն է» կարգախոսով: Նա ունի նաև ծանրորդների մոտ երբեմն բացակայող ինքնաքննադատություն և սեփական ուժերի նկատմամբ վստահություն:

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Այո, դա իմ խաչն է: Այն ամենուր հետս է:

-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:

-Նպատակ, երազանք, իսկ երրորդը' չեմ ասի, այն կպահեմ իմ մեջ:

-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Հանդիսատեսի մեջ չեմ կարող ասել' ում, բայց հաճելի կլինի տեսնել անձնական մարզչիս:

-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Ունեցածս հաջողությունը կիսելու եմ ազգիս հետ:


-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:

-Տարիներ անց, կուզեի հիշել, որ փառքով եմ անցել Ռիոյի Օլիմպիական խաղերը: