armnoc.am Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:

Մեր նախագծի հաջորդ հերոսը ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանն է: Նա ծնվել է 1990 թվականին, իսկ ծանրամարտով զբաղվում է 7 տարեկանից: Ալեքսանյանի՝ ծանրամարտով զբաղվելու որոշման վրա իր մեծ ազդեցությունն է թողել հայրը, ով ժամանակին զբաղվել է ծանրամարտով: Ռուբենը սովորում է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Մեր նկարահանումների ժամանակ Ռուբենը առանձնացավ իր զսպվածությամբ:

 

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Ունեմ թալիսման, բայց չեմ ասի, թե այն ինչ է:

-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Երբ մրցահարթակ ես բարձրանում, էլ ոչ մեկին չես տեսնում:

-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Կարծում եմ ընկերներիս, մարզչական կազմի հետ:

-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:

-Ռիոյի խաղերը ուզում եմ հիշել, որպես պատմության մեջ հետք թողած:

-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:

-Մեկ բառով կասեմ՝ մեծ աշխատանքի գագաթնակետ: