Կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, ով այս օրերին գտնվում է Երևանում և նկարահանումներ կատարում բողոքի ակցիաների ժամանակ, մտադիր է այն որոշակի տեսքով ներկայացնել ապագայում: Այս մասին լրագրողներին հայտնեց դերասանուհին' նշելով, որ նախապես տեղ ի ունեցող իրադարձությունները վավերագրելու նպատակ չի հետապնդել:

 

«Այդ տեսախցիկը նոր եմ վերցրել, այստեղից հետո Բեյրութ պետք է գնամ, հուսով եմ հորաքրոջս արձանագրեմ, ով տարեց է ու Տիգրանակերտի բարբառն է կիրառում: Բայց երբ իմ շուրջը տեսա մարդկանց, ովքեր նկարում էին, ես էլ որոշեցի: Վստահաբար այն պետք է ադյունք ունենա: Ներկայում ժամանակ չունեմ, Ատոմը (խմբ. ռեժիսոր Ատոմ Էգոյան, ով Արսինե Խանջյանի ամուսինն է) կամ ես առաջիկայում դրա վրա կաշխատենք»,-ասաց Արսինե Խանջյանը: