DengeEzdia.com-ը քառօրյա պատերազմի օրերին գրել էր, որ անհետ կորած զինծառայող Բորիս Օզմանյանի հեռախոսի զանգին պատասխանել է ադրբեջանցի: Զինծառայողի Հորեղբայրը' Ռուստամը մեզ հետ զրույցում պատմել էր, որ տղան իր մոտ բջջային հեռախոս է ունեցել. «Հայրը զանգահարել էր, զանգին ադրբեջանցի է պատասխանել և ասել, որ այլևս չզանգեն:
Հեռախոսազանգին պատասխանողը ռուսերենով ասել է, որ սպանել է մեր տղային, բայց չգիտենք՝ ինչ ասենք:
Մենք եղել ենք նաև Արցախում, խոսել ենք իր հրամանատարների հետ և փոխանցել նրանց նաև զինվորի հեռախոսահամարը»,-պատմել էր մեր զրուցակիցը: Ամիսներ անց մեր լրագրողը հանդիպեց Բորիս Օզմանյանի հորը' Ռաֆիկ Օզմանյանին: Նա մեր հետ զրույցում հաստատեց տեղի ունեցած միջադեպը:
Մանրամասնները՝ տեսանյութում:
Նյութը պատրաստվել է «Եզդիների լրատվական-տեղեկատվական կենտրոն» ծրագրի շրջանակում: