Շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժնում օգոստոսի 23-ին' ժամը 22.30-ին հաղորդում է ստացվել, որ Ավանի Չարենցի թաղամասի թիվ 9 շենքի վերելակում տղամարդու դիակ կա:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ժամը 22.40-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ նշված շենքի հարակից ավտոտնակն այրվում է, և այնտեղ մի տղամարդ կա՝ ձեռքին դանակ, հնարավոր է, որ նա այրած լինի ավտոտնակը:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ շենքի բակում, ավտոտնակը հրկիզելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1943 թ. ծնված Էդմոնդ Ս.-ն դանակով հարվածներ է հասցրել 1976 թ. ծնված Ալեքսանդր Բերգելյովի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս ստացած կտրած-ծակած վերքերից շենքի վերելակում մահացել է:

 

Էդմոնդ Ս.-ն օգոստոսի 24-ին, ժամը 00.50-ին, նշված վայրից բերման է ենթարկվել բաժին և ձերբակալվել է:

 

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

 

Կատարվում է նախաքննություն: