Այսօր Հայաստանի Հանրապետության 6 մարզերի 375 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին։ Ընտրում էի քաղաքապետեր, գյուղապետեր ու ավագանու անդամներ։ Րոպեներ առաջ փակվեցին բոլոր ընտրատեղամասերը։ Սկսվում է ձայների հաշվարկը։
Նշենք, որ ամբողջ օրը դիտորդներն ու լրատվամիջոցները ակտիվորեն լուսաբանեցին ընտրությունները։ Ըստ այդմ՝ գրանցվել են մի շարք խախտումներ։ Հիմնականում ակտիվ է եղել Վանաձորում և Գյումրիում։