Այսօր՝ մայիսի 5-ին, անցկացվեցին Երևանի ավագանու ընտրությունները: Ժամը 20:00-ին բոլոր ընտրատեղամասերի դռները փակվեցին։

Հիշեցնենք, որ առաջադրված էին 7 քաղաքական ուժ՝ «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Օրինաց երկիր» կուսակցություններ և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը։

Այսօր Երևանի բնակիչներն ընտրելեցին համամասնական սկզբունքով՝ ըստ քաղաքական ուժերի ներկայացրած ցուցակների: Կուսակցության դեպքում՝ 6 տոկոսի, իսկ դաշինքի դեպքում՝ 8 տոկոսի անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի ներկայացուցիչների թվից ընտրվելու է Երևանի քաղաքապետ:

Նշենք նաև, որ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրին տեղական հասարակական 26 կազմակերպություններ և ընդամենը մեկ միջազգային կազմակերպություն՝ Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ ՏՏԻԿ)։