Ժամը 20։00-ին ՀՀ տարածքի բոլոր ընտրատեղամասերում, որտեղ ընթանում էին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, քվեարկությունն ավարտվեց. տեղամասերի դռները փակված են։
Հիշեցնենք, որ Հայաստանի հինգ համայնքում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում:
Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում մեկնարկել են համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ: