Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց: Ժամը 20․00-ին փակվեցին Հայաստանի 13 ընտրական տարածքների 2010 տեղամասերը: 

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի 13 ընտրատարածքներում կա 2010 ընտրատեղամաս: ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 574 916 ընտրող: Ընտրություններին մասնակցող կուսակցություների համար անցողիկ շեմ է 5, դաշինքների համար՝ 7 %-ը։