Ժամը 20.00-ին Հայաստանում ավարտվեց 2017 թվականի ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Բոլոր 2009 տեղամասերը փակել են իրենց դռները։
Քվեարկությունից հետո ընտրատեղամասերում սկսվում է ձայների հաշվարկը։
Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել էին քաղաքական 9 ուժեր, որոնցից 5-ը կուսակցություններ են, 4-ը' կուսակցությունների դաշինքներ: Ընտրություններին մասնակցում են Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», Հայաստանի Կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաև «Ելք», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները:
Հիշեցնենք, որ ժամը 17:00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 587 հազար 706 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 317 հազար 936 մարդ կամ ընտրողների 5 0,93 տոկոսը:
Ժամը 21.00-ի սահմաններում ԿԸՀ-ն կհայտնի ընտրություններին ընտրողների մասնակցության թիվը։