Սահմանային լարվածությունը հիմա չէ, որ ակտիվացել է: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը՝ նշելով, որ սահմանում լարվածությունը շարունակվում է դեռ 1989 թվականից.
«Սահմանում միշտ լարված է: Երեկ էլ է հայ զինվոր զոհվել: Մենք պետք է հասկանանք մեր տարածաշրջանի ու մեր թշնամիների կարևորությունը, որ միլիարդ տարի էլ անցնի, մենք նույն վիճակում ենք ապրելու… Մեր միակ փրկությունը մեր միասնության մեջ է: Մարդ ես՝ թերություն էլ կա, ջղայնանալ էլ կա, հազար ու մի հարց, վիրավորել, վիրավորվել… բայց ամեն ինչ պետք ա չափավոր լինի: Մեր տարածաշրջանը մեզ այլ բան թույլ չի տալիս»,- հավելեց գեներալը:
Վերջինիս խոսքով՝ Հայաստանն անկախ պետություն է, ու չնայած նրան, որ այսօր մեր սահմաններն ամուր են ու պաշտպանվում են հայ զինվորի կողմից, պետք է հիշել, որ թշնամի ունենք, որը նենգաբար միշտ փորձում է վնասել, ու վնասելու է…
«Մեր սերունդները պետք է գիտակցեն, որ պետք է ամուր լինեն, լավ սովորեն ու մարդ դառնան, որպեսզի թշնամին չկարողանա մեզ հաղթել: Ընկել ենք ջունգլիների մեջ, չորս յանից մեզ հոշոտում են: Ձեր աչքի առաջ երեխեքին դպրոցի հայաթում են սպանում: Ինչ ասես անում են ու անելու են, եթե մենք միասնական չլինենք: Աստծուն փառք, որ այսօր մեր բանակը կա, կանգուն է ու մարտունակ, որ կարողանում է դիվորսիոն խմբերին վերացնել: Իսկ թշնամին նենգ է, փորձելու է վնասել, լինի ավելի մեծ կալբրի զենքով, թե քարով»: