Նոյեմբերի 12-ին տեղի կունենա «Միասնություն» համազգային շարժման առաջին համաժողովը:

 

Ծրագրային ելույթներով հանդես կգան «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը, համակարգող խորհրդի անդամներ՝ քաղաքագետ Խաչիկ Գալստյանը, «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը և Շարժման այլ մասնակիցներ:

 

Կհնչեն հայտարարություններ՝ նորաստեղծ շարժման նպատակների, անելիքների, ռազմավարության մասին:

 

Համաժողովին ներկա կլինեն Շարժման համախոհներ, հյուրեր, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: