Վրաստանի կառավարությունը՝ երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ, լիազորությունները վայր է դրել այն բանից հետո, երբ ճանաչել են իններորդ գումարման խորհրդարանի լիազորությունները:
Վրաստանի վարչապետի նոր թեկնածուին «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, որպես ընտրություններում լավագույն արդյունք ցուցաբերած կուսակցություն, հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 21-ին, կներկայացնի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին: Նախնական տեղեկատվության համաձայն, «Վրացական երազանքը» վարչապետի պաշտոնում կրկին կառաջադրի Գեորգի Կվիրիկաշվիլիին: Դրանց հետո Վրաստանի նախագահը յոթ օր կունենա ներկայացված թեկնածությունն առաջադրելու համար:
Վարչապետի թեկնածուն 7-օրյա ժամկետում կընտրի նախարարների թեկնածությունները եւ Վրաստանի խորհրդարանին կներկայացնի կառավարության կազմը՝ վստահություն ստանալու համար:
Կառավարության կազմի հետ միասին պետք է ներկայացվի կառավարության ծրագիրը, հաղորդել է Sputnik-ը: