Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում 2017 թվականին բարձրացնել կենսաթոշակները: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին` խորհրդարանական փոքրամասնության հետ հանդիպման ժամանակ:
«Մենք չենք պատրաստվում 2017-ի պետբյուջեով բարձրացնել կենսաթոշակները: Այստեղ թաքցնելու ոչինչ չկա և մենք չենք պատրաստվում ստել, դա իրականություն է: 2018 թվականից, երբ մենք կանցնենք նոր համակարգի, մենք կենսաթոշակի չափը կբերենք գնաճի այն մակարդակին, որը կլինի»,- ինչպես փոխանցում են վրացական ԶԼՄ-ները, հայտարարել է Կվիրիկաշվիլին: