Աբխազիայի նախարարների կաբինետը սեպտեմբերի 26-ին հայտարարել Է իր լիազորությունները վայր դնելու մասին: Հանրապետության կառավարության նիստում փոխվարչապետի պաշտոնակատար Վլադիմիր Դելբան հայտնել Է, որ «Աբխազիայի օրենքներին համապատասխան, կառավարությունը պաշտոնաթող Է լինում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Կառավարության նիստին մասնակցած հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան ստորագրել Է նախարարների կաբինետի պաշտոնաթողության մասին հրամանագիրը:
Միեւնույն ժամանակ նա հանձնարարել Է կառավարության անդամներին՝ իրենց պարտականությունների կատարումը շարունակել մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի ձեւավորումը:-