Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պատրաստվում է հետևել վարչապետի օրինակին և անդամակցել ՀՀԿ-ին: Այս մասին նա հայտարարեց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, հավելելով, որ դեռ դիմում չի ներկայացրել, սակայն պետք է ներկայացնի: «Ես թիմային աշխատող եմ: Ինձ մոտ է ՀՀԿ-ի գաղափարախոսությունը»:

 

Հարցին, ծանո՞թ է նժդեհյան գաղափարախոսությանը, նախարարը պատասխանեց՝ «Ո՛չ, ծանոթ չեմ»: