Աթլետիկայի Հայաստանի հավաքականի ավտոբուսը շրջվել է Թուրքիայում: Մի քանի հայ մարզիկներ եւ մարզիչներ թեթեւ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հայ մարզիկները վերադարնում էին փետրվարի 23-ին Ստամբուլում ավարտված Բալկանյան երկրների առաջնությունից:
Վթարի ենթարկված ավտոբուսում եղել են 14 մարզիկներ, մարզիչներ, մարզաձեւի ներկայացուցիչներ: Շտապօգնության մեքենայով նրանց հասցրել են մոտակա հիվանդանոց եւ ցուցաբերել առաջին բուժօգնություն:
Տեղեկությունն ու լուսանկարները NEWS.am Sport-ին տրամադրել է ՃՏՊ-ի ականատեսներից մեկը:
Ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ կապ հաստատել առայժմ չի հաջողվում: