«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր խոսնակը կոչ է արել կողմնակիցներին հարձակումներ իրականացնել թուրքական դեսպանատների և հյուպատոսարանների վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

Խմբավորման նոր խոսնակ Աբու Հասան ալ-Մուհաջիրը հրապարակած առաջին ձայնագրության մեջ ԻՊ զինյալներին հորդորում է չփախչել պատերազմի հրապարակներից' ասելով, թե «սա խաչակիրների վերջին պատերազմն է»:

 

Ձայնագրության մեջ նա հորդորում է նաև «հարձակումներ իրականացնել աշխարհիկ թուրքական կառավարության նկատմամբ ցանկացած' անվտանգության, ռազմական, տնտեսական և մեդիա ոլորտներում, մասնավորապես աշխարհում Թուրքիայի դեսպանատների և հյուպատոսարանների վրա»: