Դեկտեմբերի 7-ին, ժամը 10.37-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում կորած Ա. Կ.-ի որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, Ժամը 13.30-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են և ժամը 15.30-ին եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ դադարեցվել: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: