Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Բագրատ Մ.-ի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցին հայտնեցին Գավառի քաղաքապետարանի մամուլի բաժնից՝ նշելով, որ վաղ առավոտից վերսկսվել են որոնողական աշխատանքները:
Նշենք, որ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատին միացել են նաև քաղաքապետի տեղակալն ու ևս երկու աշխատակից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Բագրատ Մ.-ն (մոտ 32 տ) փետրվարի 26-ին, ժամը 21։00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել։
Ժամը 01։36-ից փրկարարները ոստիկանության աշխատակիցների և համագյուղացիների հետ սկսել են որոնողական աշխատանքները, որոնք ժամանակավորապես դադարեցվել են ժամը 02:17-ին՝ մթության պատճառով: