ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն իր առջև նոր խնդիրներ է դրել սպորտի մասսայականացման տեսանկյունից, որոնք կյանքի կկոչի գալիք տարի: «Մեծ խնդրի առաջ ենք կանգնած մասսայական սպորտի հետ կապված: Կառավարության ծրագրում ներկայացրել ենք 5 նախագիծ:
Անհանգստության տեղիք է տալիս նաև հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի նկատմամբ ոչ ճիշտ վերաբերմունքը: Խնդիրներ ունենք նաև կարատեի ֆեդերացիաների հետ: 150-ից ավելի գրանցված ֆեդերացիա կա, որոնք զբաղվում են արևելյան մարզաձևերով: Շրջանառության մեջ ենք դրել օրենքի նոր նախագիծ, ըստ որի' ֆեդերացիաները պետք է լիցենզավորվեն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար Ռոստոմյանը:
Իսկ դրամաշնորհային ծրագրերն ուղղված են լինելու դեպի մարզեր: