Պետական գույքի կառավարման վարչության պետ, Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը վստահեցնում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ իրենց հարաբերությունները շատ նորմալ ու բարիդրացիական են. «Ձևավորվել են նորմալ գործընկերային հարաբերություններ»,- ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց պաշտոնյան:

 

Մեր դիտարկմանը՝ նոր վարչապետը գո՞հ է Ձեր աշխատանքից՝ հաշվի առնելով, որ Հովիկ Աբրահամյանն ուներ որոշակի դժգոհություններ, Արման Սահակյանը հավելեց, որ ինքը երբևէ որևէ խնդիր չի ունեցել վարչապետներից և ոչ մեկի հետ:

 

Մեր պնդմանը՝ հեշտ էր աշխատել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՞, թե՞ գործող վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, Սահակյանը պատասխանեց. «Աշխատող մարդու համար միշտ էլ հեշտ է աշխատելը: Միշտ էլ լինում են հեշտ ու դժվար աշխատանքներ: Ես երբեք խնդիրներ չեմ ունեցել և ունենում վարչապետերի հետ: Մեր հարաբերությունները Կարեն Կարապետյանի հետ շատ նորմալ են, նորալ են եղել նաև հարաբերությունները՝ Հովիկ Աբրահամյանի հետ»,- ասաց նա:

 

Դիտարկմանը՝ Կարեն Կարապետյանն ունի որոշակի դժգոհություններ, նա գո՞հ է մասնավորապես Ձեր աշխատանքից՝ Արման Սահակյանը շարունակեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հարաբերությունները գործընկերային են, քանի որ նա է ՀՀ կառավարության ղեկավարը: «Գործի ժամանակ մեր հարաբերությունները գործընկերային են: Եթե իմ աշխատանքից նա դժգոհ լիներ, վստահ եմ, որ այս պահին կառավարությունում չէի աշխատի»,- եզրափակեց նա:

 

Արմինե Եփրեմյան