Հայաստանի նոր կառավարության անդամներն ընտրվել են իրենց պրոֆեսիոնալիզմի համար, և նրանք ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցներն են: Այդ մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նորանշանակ վարչապետը' ավելացնելով, որ նախարարների փոփոխությամբ ոչ թե ազատվում է Հովիկ Աբրահամյանի կադրերից, այլ երկրում խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ են փոփոխություններ:
«Նրանց կենսագրությունը բոլորին հայտնի է, նրանք իմ թիմակիցներն են, և նրանք ընտրվել են իրենց պրոֆեսիոնալիզմի համար: Նոր նախարարների պրոֆեսիոնալիզմը տեսել եմ տարբեր ժամանակներում»,–ասաց ՀՀ վարչապետը:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում: