ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը առաջիկա խորհդրարանական ընտրություններին պատրաստվում է ներկայանալ իր աշխատանքով: Այս մասին վարչապետը հայտարարեց հունվարի 13-ին կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ' պատասխանելով հարցին, թե որն է լինելու իր դերն առաջիկա քարոզարշավում:

 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք վերջին հինգ տարիներին բնակվել է Հայաստանում և արդյոք Մոսկվայում աշխատելու փաստը կարող է խանգարել Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար' Կարեն Կարապետյանն ասաց. «Վերջին 5 տարիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ապրել եմ Երևանից դուրս: Համապատասխանում է դա օրերի քանակի սահմանափակմանը, որպեսզի լինեմ ՀՀԿ ցուցակում, այդ հարցի պատասխանը չգիտեմ, բայց եթե չի համապատասխանում, ապա ես ցուցակում չեմ լինի»,- ամփոփեց ՀՀ վարչապետը: