Գրող Լյուդմիլա Ուլիցկայան РБК-ի ն տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ հասարակական գործիչ Աննա Ֆեդերմեսերի և Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովայի հետ մտադիր էր մեկնել նաև Ադրբեջան, որպեսզի օգներ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում, սակայն այժմ դա հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախ այցելելու համար իրենց «սև ցուցակ» է գցել:

«Եթե մենք հայտվել ենք այդ ցուցակում, ապա մենք չենք գնա: Արդարության մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող, բավականին շատ է անարադարություններ տեղի ունենում թե՛ սահմանի երկու կողմերում, թե՛, առհասարակ, ամբողջ աշխարհում: Ափսո՛ս»,-ասել է Ուլիցկայան:

 

Ուլիցկայան նաև ավելացրել է, որ չի ցանկանում քննարկել այս հարցը քաղաքական տեսանկյունից, քանի որ ով է «անմեղ և ով մեղավոր» Հայաստանի և Արդբեջանի խնդրի շուրջ՝ իրենք չեն որոշողները: