Դեկտեմբերի 31-ին, ժամը 23.06-ին տեղեկություն է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղու» (Եղվարդ-Չարենցավան 39-րդ կմ) մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, գնացքը բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային, տուժածներ չկան, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Չարենցավան-Կարենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում բախվել են Երևան-Սոթք մեկնող բեռնատար գնացքը և «ՎԱԶ-2106» մակնիշի 34 TT 930 պետհամարանիշով (վարորդ՝ 1993 թ. ծնված Ն. Ա.) ավտոմեքենան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: