Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսեթիայի Արդոն քաղաքի բնակիչ, 32-ամյա Սոսլան Կարպուսովի վարած КамАЗ մակնիշի C 160 BE 15 համարանիշի և Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ, 23-ամյա Օնիկ Վարդանյանի վարած ВАЗ 2101 մակնիշի 35 ԼF 558 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 01-ի վարորդ Օ. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: