Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել մտածել նրանց մասին, ովքեր տառապում են «սառնամանիքներից և մարդկային անտարբերությունից»։ Ավանդական կիրակնօրյա «Երկնային հրեշտակ» քարոզով դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ուխտավորներին ՝ հովվապետը բազմությանը խնդրել է իր հետ աղոթել նրանց համար, ովքեր առանց տանիքի են անցկացնում ցուրտ օրերը։

 

Հռոմի պապը հույս է հայտնել, որ Աստված կջերմացնի ոչ միայն մրսածներին, այլև «մարդկային սրտերը»։ Նա հիշեցրել է այն մասին, որ Իտալիայում ուժգին սառնամանիքների հետևանքով արդեն 8 զոհ կա։

 

Երեկ երեկոյան պապը հանձնարարել էր ողջ օրը բաց պահել Վատիկանին հարակից անօթևանների ապաստարանները և կարիքավորներին անվճար բաժանել տաք քնապարկեր, հայտնում է Սուրբ գահի մամլո ծառայությունը։