Հռոմի պապը հանդիպում է ունեցել Հռոմից ոչ հեռու գտնվող Գուիդոնիա-Մոնտեչելիո քաղաքի ծխականների հետ եւ նրանց հետ զրույց անցկացրել իսկական հավատքի շուրջ: Նրա խոսքով՝ այսօր մարդիկ վարժվել են ավելի շատ խոսել, քան գործել, եւ բոլորովին մոռացել են ամենագլխավորի մասին:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ նրանց համար, ովքեր չեն հետեւում Աստվածաշնչի պատվիրաններին, իմաստ չունի եկեղեցի հաճախել: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կրկին արտահայտվել է այսպես կոչված քրիստոնեական թութակների դեմ, որոնք շատ են խոսում կրոնի մասին, բայց բարի գործեր չեն անում:
«Եթե ես ասում եմ, որ կաթոլիկ եմ եւ հաճախում եմ պատարագներին, բայց չեմ շփվում իմ ծնողների հետ, չեմ օգնում իմ տատիկին կամ նրանց, ովքեր կարիքավոր են. ապա այդ դեպքում իմ հավատքն անիմաստ է: Նրանք, ովքեր այդպես են վարվում, իսկական թութակներ են. միայն բառեր, բառեր, բառեր»,- բացատրել է Ֆրանցիսկոս պապը Գուիդոնիա-Մոնտեչելիո քաղաքի բնակիչներին: