Ավստրալիայի Մելբուռն քաղաքում երեք մարդ է զոհվել, եւս առնվազն 20-ը՝ տուժել այն բանից հետո, երբ ավտոմոբիլը մեծ արագությամբ մխրճվել է մի խումբ հետիոտների մեջ: Այդ մասին հունվարի 20-ին հայտնել է The Guardian-ը: Վիրավորներից չորսը երեխաներ են:

 

Նշվում է, որ ավտոմեքենան բանուկ խաչմերուկում մայթ է բարձրացել տեղական ժամանակով ժամը 14:00-ին, երբ այնտեղ շատ մարդիկ են եղել: Ականատեսների խոսքով՝ խուճապ է սկսվել, մարդիկ սկսել են թաքնվել մերձակա խանութներում: Որոշ հաղորդումների համաձայն՝ լսվել են կրակոցներ:

 

Պատմում են, որ վրաերթը կատարվել է միտումնավոր, վարորդը նույնիսկ չի փորձել կանգնեցնել ավտոմեքենան՝ մխրճվելով բազմության մեջ:

 

Վարորդը կալանավորված է, նրա գործողութունների դրդապատճառները պարզում են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: